...թե «իշխանական տանը», Սեյրան Օհանյանի «թեմայից» հետո, նորից «կռիվ» է ընկել: Թեման «հավերժական» է` ով է իրավահաջորդը, այս անգամ արդեն սահմանադրական շտաբի պետի պաշտոնում:
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
Իսմեթ Յըլմազն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Նախօրեին քվեարկությունների առաջին և երկրորդ փուլերն էին:
Թուրքիայում անխուսափելի է «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիոն կառավարության կազմումը՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Տալլինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան:
Գերմանիան պատրաստ է ստանձնել ԵԱՀԿ նախագահության պատասխանատվությունը սառը պատերազմի ավարտից հետո սկսված ամենածանր ճգնաժամի ֆոնին՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ներկայացնելով 2016-ի Գերմանիայի նախագահության առաջնայնությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան և նրա ռուս գործընկեր Վասիլի Իստրատովը ազատվել են Թեյմուր Ահմեդովի անվան «AzNar» ՓԲԸ տնօրենների խորհրդում ունեցած պաշտոններից։
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ ձայներով:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...